«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Իրանը Հայաստանին կամուրջներ է նվիրում, ՔՊ-ական իշխանությունը Իրանին նվիրում է իր սահմանին մոտ ամերիկյան ներկայություն

Իրանը Հայաստանին կամուրջներ է նվիրում, ՔՊ-ական իշխանությունը Իրանին նվիրում է իր սահմանին մոտ ամերիկյան ներկայություն
30.08.2025 | 15:04

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ ընթանում են երկաթուղային Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները: Այրում կայարանի հետիոտնային կամուրջը փլուզվել էր 2024թ․ մայիսի 27-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով: Այս մետաղական կամուրջը Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է՝

սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որն Իրանը նվիրում է Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով, մյուս կամուրջը տեղադրված է Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում: Իրականում սա Իրանի նվիրած 3-րդ կամուջն է, ևս մեկ կամուրջ Իրանը կառուցել է Ախթալայում։

Իրանը Հայաստանին կամուրջներ է նվիրում, իսկ Հայաստանը վերջերս ԱՄՆ-ի զինուժի կողմից ռմբակոծումների ենթարկված Իրանին նվիրում է իր սահմանի մոտ՝ Սյունիքում ամերիկյան ներկայություն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2829

Մեկնաբանություններ